Դավիթ Տոնոյանը Դենիս Մանտուրովի քննարկել է ռազմատեխնիկական բնույթի հարցերի լայն շրջանակ

19:45 • 08.02.19

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Փետրվարի 8-ին պաշտպանության նախարարը հանդիպել է նաև ՌԴ-ն արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։

Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմատեխնիկական բնույթի հարցերի լայն շրջանակ։

Նախարար Մանտուրովը գոհունակություն է հայտնել համատեղ ծրագրերի իրականացման բարձր մակարդակի և երկկողմ համագործակցության համար։ Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ հարկավոր է ավելի խորացնել ձեռքբերումները: