Խախտումների վերաբերյալ SMS-ների միջոցով ծանուցումներն ուղարկելու համակարգը մինչև փետրվարի 18-ը չի գործելու. ՃՈ

15:55 • 08.02.19

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով ծանուցումները ուղարկելու համակարգը, նոր ծրագրային համակարգի ներդրմամբ պայմանավորված, մինչև 2019 թվականի փետրվարի 18-ը չի գործելու:

Նոր համակարգով ծանուցումներն ստանալու համար անհրաժեշտ կլինի կրկին գրանցվել համապատասխան կայքում (ինչը լինելու է անվճար), ինչի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՃՈ-ն հայցում է վարորդների ներողամտությունը: