Սևան քաղաքի դատարանի դիմաց ավտոմեքենա է այրվել

04:23 • 08.02.19

Փետրվարի 7-ին, ժամը 16:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի դատարանի դիմաց այրվում է ավտոմեքենա:

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աբովյան փողոցում այրվում է «Volkswagen jetta» մակնիշի ավտոմեքենան (սեփականատեր՝ Է. Ջ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:55-ին, մարվել` 17:01-ին: Այրվել է շարժիչի դիմային հատվածը՝ մասնակի: