Բրազիլիայի նախագահը թոքաբորբով հոսպիտալացվել է
Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն կոլոստոմայի պարկի հեռացման վիրահատությունից մեկ շաբաթ անց թոքաբորբով հոսպիտալացվել է:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 63-ամյա Բոլսոնարուն հունվարի 28-ին կոլոստոմայի պարկի հեռացման վիրահատություն էր տարել: Պարկը տեղադրվել էր նախընտրական քարոզարշավի ժամանակ նրա դանակահարությունից հետո:
Վիրահատությունից հետո Բրազիլիայի առաջնորդի մոտ տենդ և այլ բարդություններ են առաջացել: Նախագահի խոսնակ Օտավիու դու Ռեգու Մարրուսը հայտնել է, որ Բոլսոնարուն կիսաինտենսիվ խնամքի տակ է:
Եթե երկրի ղեկավարը չկարողանա կատարել իր պարտականությունները, փոխնախագահ Համիլթոն Մոուրաուն կփոխարինի նրան:











