Բրազիլիայում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 155-ը

05:47 • 08.02.19

Բրազիլիայի հարավարևելյան Մինաս Ժերայս նահանգում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը շարունակում է ավելանալ. վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 157-ի: Այս մասին հինգշաբթի՝ փետրվարի 7-ին գրել է Folha de S.Paulo թերթը՝ հղում անելով Մինաս Ժերայս նահանգի քաղաքացիական պաշտպանությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր 150 զոհի մասին: Զոհերից 134-ի ինքնությունն արդեն պարզվել է: Անհետ կորածների թիվը, վերջին տվյալների համաձայն, կազմել է 182 մարդ:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել հունվարի 26-ին: Ամբարտակի փլուզման հետևանքով  մետաղագործական արդյունաբերության թափոններ պարունակող ջուրը լցվել էր շրջակա տարածք` ավերելով բնակելի տները: