Էրդողանը քաթարական ընկերությունից ավտոբուս է նվեր ստացել

18:13 • 08.02.19

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քաթարական BMC ընկերությունից ավտոբուս է նվեր ստացել, այս մասին գրում է թուրքական «Յենիչաղ» պարբերականը:

Հայտնի է, որ Էրդողանն անձամբ է դիմավորել նախագահական պալատ բերված ավտոբուսը, իսկ հանձնման արարողությանը ներկա են եղել ընկերության կառավարման խորհրդի անդամները:

Թուրքական լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ քաթարական ընկերության բաժնետոմսերի 49,9 տոկոսը պատկանում է Քաթարի զինված ուժերին, մնացած 50 տոկոսը պատկանում է 2 ազդեցիկ թուրք գործարար ընտանիքի:

Անցյալ տարի հայտնի դարձավ, որ Քաթարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանին շուրջ 400 մլն դոլար արժողությամբ Boeing-747-8 տեսակի օդանավ է նվիրել Թուրքիայի նախագահին: