Վերջին ամիսներին Ֆրանսիայում գրիպից 1000-ից ավելի մարդ է մահացել. The Local
Ֆրանսիայում բռնկված գրիպի համաճարակը 2018թ. հոկտեմբերից ի վեր 1100 մարդու կյանք է խլել, գրում է The Local պարբերականը՝ առողջապահության պետական մարմնի վերջին զեկույցին հղումով:
Նշվում է, որ համաճարակը դեռևս չի հասել իր գագաթնակետին, սակայն հասցրել է տարածվել երկրի բոլոր շրջաններում:
Առողջապահական մարմիններից տեղեկացրել են, որ հիվանդացության, բուժհաստատություններ դիմելու և հոսպիտալացման դեպքերն ավելացել են, և համաճարակը դեռևս կսրվի:
Անցած շաբաթ երկրում գրիպով հիվանդ 1800 մարդ է հոսպիտալացվել, որոնց 40%-ից ավելին մեծահասակներ են:
Ընդունված կանոնների համաձայն՝ համաճարակ է հայտարարվում այն դեպքում, երբ յուրաքանչյուր 100 հազար մարդու հաշվով վարակման 350 դեպք է գրանցվում:
Գրիպի համաճարակի հիմնական հարուցիչները A (H3N2) և A (H1N1) տեսակի վիրուսներն են:










