«Դոմոդեդովո»-ում ուղևորատար օդանավը բախվել է լուսատու սյանը

12:17 • 08.02.19

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ուղևորատար օդանավը բախվել է լուսատու սյանը, այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի գծով Մոսկվայի միջտարածաշրջանային քննչական վարչության ներկայացուցիչ Լարիսա Մարկովեցը, գրում է gazeta.ru-ն:

«Ինքնաթիռը բախվել է քաղաքային լուսավորության սյանը»,- ասել է Մարկովեցը:

Ավիաընկերությունը, որին պատկանել է օդանավը, չի նշվում: 

Այժմ դեպքի առնչությամբ նախաքննություն է ընթանում: Ըստ նախնական տվյալների՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: