Սիրիայում ականի պայթյունից 7 խաղաղ բնակիչ է զոհվել

20:32 • 08.02.19

Սիրիայի Համա նահանգում ահաբեկիչների թողած ականի պայթյունի հետևանքով 7 խաղաղ բնակիչ է զոհվել, և մեկ մարդ տուժել է:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական պետական լրատվական գործակալությանը, պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ հողագործական տարածքում: 

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011-ի մարտից: Ամիսներ առաջ հայտարարվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակի մասին:

Սիրիայի կառավարական բանակը՝ ՌԴ Ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ, շարունակում են ռազմական գործողություններ իրականացնել առանձին հատվածներում մնացած ահաբեկիչների դեմ: