Կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Դեր Զորի ուղղությամբ. խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր

19:56 • 09.02.19

ԱՄՆ գլխավորությամբ գործող միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի Դեր Զոր նահանգի ուղղությամբ, ինչի հետևանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական պետական հեռուստատեսությանը, ավիահարվածների հետևանքվ երեք մարդ է մահացել նահանգի արևելյան Աթ-Թայանա գյուղում:

ԱՄՆ-ը դաշնակիցների հետ 2014-ից ի վեր ռազմական գործողություններ է իրականացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ Սիրիայում և Իրաքում:

Դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին՝ չնշելով, սակայն, հստակ ժամկետներ: