Չիլիում հորդառատ անձրևների պատճառով առնվազն 9 մարդ է մահացել
Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան հայտնել է երկրի հյուսիսային հատվածում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 9 զոհի մասին:
«Լոա շրջանում 3 զոհ կա, իսկ հյուսիսային փոքր շրջաններում անձրևները ևս 6 մարդու կյանք են խլել»,- հայտնել է նախագահը Կալամա քաղաքում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Պինյերայի ելույթը տեղադրվել է Արտակարգ իրավիճակների ազգային վարչության թվիթերյան էջում:
Պինյերայի տվյալներով՝ ափերից դուրս եկած գետերը թեթև վնասել են 820 տուն, ևս 78-ը լրջորեն վնասվել են, իսկ 75 տուն ամբողջովին ոչնչացվել է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հորդառատ անձրևների պատճառով խախտվել է մի շարք փողոցների երթևեկությունը:
Չիլիի առաջնորդը Լոա շրջանն աղետի գոտի է հայտարարել և տուժած շրջաններ այցելելու նպատակով վերադարձել արձակուրդից:










