Հորդառատ անձրևների պատճառով աշխարհի ամենաչոր անապատում ակտիվացել է 10 տարի առաջ չորացած ջրվեժը (տեսանյութ)

21:03 • 09.02.19

Հորդառատ անձրևներն իրարանցում են առաջացրել Չիլիի հյուսիսային շրջաններում՝ ստիպելով գետերին դուրս գալ ափերից, իսկ բնակիչներին՝ հեռանալ իրենց հեղեղված տներից:  

Ինչպես հաղորդում է BBC News-ը, անձրևի չափազանց շատ տեղումներն Անդերում մի քանի մարդու կյանք են խլել, ինչպես նաև դարձել տների ու ճանապարհների քայքայման պատճառ:

Ատակամայի անապատում, որը մոլորակի ամենաչոր վայրերից մեկն է, ակտիվացել է 10 տարի առաջ չորացած 60 մետրանոց ջրվեժը: Մեկ տասնամյակ այն չոր է եղել:

Անձրևների դադարելուն պես մարդիկ վերադարձել են կիսաքանդ տներն ու սկսել գնահատել տարերային աղետի հասցրած վնասի չափը: