Մոսկվայում անսարքության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Sukhoi Superjet 100 օդանավը

21:16 • 09.02.19

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք է կատարել Sukhoi Superjet 100 ինքնաթիռը՝ խափանված հիդրավլիկ համակարգով:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտային վարչության ղեկավարին, հետաքննության տվյալներով՝ «Աէրոֆլոտ» ավիաընկերության՝ Մոսկվա-Պրահա չվերթն իրականացնող օդանավում միացել է «առաջին հիդրոհամակարգի ցածր մակարդակի» ազդանշանային համակարգը:

Օդանավում անձնակազմի 5 անդամ և 53 ուղևոր է գտնվել: Նրանցից ոչ ոք չի տուժել, վայրէջքն անխոչընդոտ է անցել: