Կատալոնիայում երկու գնացքի բախման հետևանքով 1 մարդ է զոհվել, 8-ը` վիրավորվել
Կատալոնիայում երկու գնացքի իրար բախվելու հետևանքով մեկ մարդ զոհվել է, ութը` վիրավորվել, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում անելով տեղի արտակարգ իրավիճակների ծառայությանը:
Աղբյուրի փոխանցմամբ` վթարը տեղի է ունեցել Սան Վիսենտե դե Կաստելիետի և Մոնրեսայի (Բարսելոնայի նահանգ) սահմանային հատվածում:
Դեպքի վայրում աշխատում են շտապ օգնության ծառայությունը, հրշեջ խումբը և կատալոնական իրավապահ մարմինները:










