Արքայազն Ֆիլիպն ավտովթարի ենթարկվելուց հետո հրաժարվել է վարորդական իրավունքից
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, խոշոր ավտովթարի ենթարկվելուց հետո որոշել է հրաժարվել վարորդական իրավունքից: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատի հայտարարությանը:
Ինչպես հաղորդվում է, «մանրակրկիտ քննարկումներից» հետո 97-ամյա արքայազնը որոշում է կայացրել ինքնակամ հանձնել իր փաստաթղթերը:
Հիշեցնենք, որ Էդինբուրգի դուքսն իր մեքենան վարելիս վթարի պատճառ էր դարձել, արդյունքում մեքենան կողաշրջվել էր: Նրան ոչինչ չէր պատահել, սակայն վախեցել էր:
Միջադեպից երկու օր անց նրան նկատել էին մեքենայի ղեկին՝ առանց ամրագոտին կապելու, ինչից հետո ոստիկանությունը նրան նախազգուշացում էր տվել:










