Սամարայի մարզում բանտարկյալների միջև ծագած վեճի հետևանքով 15 մարդ է տուժել

12:43 • 09.02.19

Ռուսաստանի Դաշնության Սամարայի մարզի №5 ուղղիչ գաղութում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով շուրջ 15 բանտարկյալ մարմնական թեթև վնասվածքներ և կապտուկներ է ստացել, գրում է РИА Новости-ն:

Վիճաբանությունը սկսվել է ուրբաթ երեկոյան՝ ընթրիքի ժամանակ: ՌԴ պատժի իրագործման դաշնային ծառայության փոխանցմամբ՝ տուժածներին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել:

Վիճաբանության ընթացքում դատապարտյալներն այրել են բաժիններից մեկի ներքնակները: Հրդեհը մարվել է, իսկ կոնֆլիկտը՝ կարճ ժամանակում լուծվել: