Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա վիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 800-ը
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում մահացու վտանգավոր Էբոլա վիրուսով վարակվածների թիվն ավելացել է՝ գերազանցելով 800-ը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը, ավելացել է նաև հիվանդության հետևանքով մահացածների թիվը՝ հասնելով 505-ի:
Ավելի վաղ հաղորդվում էր 713 վարակվածի և 439 զոհի մասին:
Երկրի առողջապահության նախարարության թվիթերյան էջում արված գրառման համաձայն՝ 2019 թվականի փետրվարի 9-ի դրությամբ գրանցվել է վարակման 806 դեպք, որոնցից 745-ը հաստատվել է լաբորատոր փորձաքննության արդյունքում, իսկ 61-ի դեպքում դեռ կասկածներ կան: Հիվանդության հետևանքով զոհերի թիվը հասել է 505-ի, իսկ ապաքինվել է 273 մարդ:










