Լիոնի խանութներից մեկում պայթյունից հետո խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհեր
Ֆրանսիական Լիոն քաղաքում հացաբուլկեղենի խանութում պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին: Ինչպես գրում է BFMTV-ն, միջադեպի հետևանքով զոհվել են մի կին և երեխա, վնասվածքներ ստացել ևս չորս մարդ:
Progres թերթի հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան՝ հացաբուլկեղենի խանութում, որը գտնվել է բնակելի տան առաջին հարկում: Պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը շատ արագ սկսել է տարածվել:
Հրդեհը հաջողվել է մեկուսացնել տեղական ժամանակով ժամը 21:30-ին (երևանյան ժամանակով՝ կիրակի ժամը 00:30-ին): Պայթյունի պատճառները հայտնի չեն, սկսվել է հետաքննություն:










