Աֆղանստանում ձերբակալել են դասախոսին, որն ԻՊ-ի շարքերն էր անդամագրում իր ուսանողներին

04:29 • 10.02.19

Աֆղանստանում հատուկ ծառայությունները ձերբակալել են Քաբուլի համալսարաններից մեկի դասախոսին, որը զբաղվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար անդամների հավաքագրմամբ: Այս մասին ասվում է Աֆղանստանի Ազգային անվտանգության տնօրինության ֆեյսբուքյան էջում:

Ինչպես փոխանցում է «Известия»-ն, գրառման մեջ նշվում է, որ Աբու Աբդուլա Մեթավաքիլ անունով կասկածյալը ոչ միայն համալսարանի պրոֆեսոր է, այլև մզկիթի իմամ:

Հետախուզության տվյալներով՝ տղամարդը Նանգարհար նահանգում գործող ԻՊ-ի ստորաբաժանման շարքերն է անդամագրել շուրջ հարյուր ուսանողի: Պրոֆեսորի հետ ահաբեկչական ու հակակառավարական գործունեության համար ձերբակալվել է նաև 16 ուսանող: