Սուդանի և Հարավային Սուդանի սահմանին ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր ու տուժածներ

02:56 • 10.02.19

Սուդանի Հանրապետության և Հարավային Սուդանի սահմանին՝ վիճելի Աբյեյի շրջանում, որտեղ տեղակայված է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը, եթովպիական ռազմական ուղղաթիռ է կործանվել: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի հայտարարությանը, միջադեպի հետևանքով զոհվել է երեք մարդ:

Հաղորդվում է, որ ուղղաթիռում 23 ուղևոր է եղել: Անձնակազմի անդամներից 3-ը զոհվել են, ևս 10 մարդ վնասվածքներ է ստացել: Տուժածներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:

Եթովպիացի զինվորականներին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է շաբաթ՝ փետրվարի 9-ին: Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն: