Մեքսիկայում հայտնի հաղորդավարին գնդակահարել են կնոջ հետ նախաճաշելիս (լուսանկար)

14:47 • 10.02.19

Մեքսիկայում անհայտ անձինք գնդակահարել են հայտնի ռադիոհաղորդավար Խեսուս Ռամոս Ռոդրիգեսին, այս մասին գրում է korrespondent.net-ը:

Նշվում է, որ Ռոդրիգեսն աշխատում էր մեքսիկական Nuestra Region ռադիոկայանում: Հայտնի է, որ հանցագործները կրակել են հաղորդավարի վրա այն պահին, երբ նա նախաճաշում էր կնոջ հետ: Միջադեպը տեղի է ունեցել Էմիլանո Սապատա մունիցիպալիտետի տարածքում:

Աղբյուրը նաև նշում է, որ լրագրողը այսօր կդառնար 69 տարեկան:

Մարդասպանների ինքնությունն ու հարձակման դրդապատճառները հայտնի չեն:

Այլ մանրամասներ չեն փոխանցվում:

Картинки по запросу В Мексике застрелили журналиста во время завтрака