ԱՄՆ-ն մարդասիրական օգնության առաջին խմբաքանակն է ուղարկել Վենեսուելա. Պետդեպ

11:42 • 10.02.19

ԱՄՆ պետդեպը հայտնել է, որ Կոլումբիա է ժամանել Վենեսուելայի համար նախատեսված ամերիկյան մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը, այս մասին գրված է Պետդեպի Twitter-ի պաշտոնական էջում:

«Հպարտությամբ տեղեկացնում ենք Վենեսուելայի բնակիչների համար օգնության առաջին խմբաքանակի՝ Կոլումբիա ժամանման մասին», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Պետդեպից նաև տեղեկացրել են, որ շարունակում են աշխատել իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուաիդոյի ու ԱՄՆ այլ գործընկերների հետ՝ մարդասիրական օգնության հասցման համար:

Հայտարարության մեջ նշված չէ, թե ինչ տեսակի օգնության մասին է խոսքը: