Շմոլ գազից թունավորման դեպք Կոտայքի մարզում. ընտանիքի անդամներից երկուսը մահացել են, երկուսը՝ անգիտակից վիճակում հոսպիտալացվել. shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության հերթապահ խմբերը իրենց մոտ են տեղափոխել 4 քաղաքացու՝ 2-ը մահացած, 2-ը` անգիտակից վիճակում:
Ոստիկաններն ու քննիչերը պարզել են, որ մահացածներն են Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 2/2 շենքի 15 բնակարանի բնակիչներ՝ Էմմա Բալայանը, Գրետա Տիտանյանը, իսկ վիրավորներն են Միշա Բալայանն ու Լուսինե Բալայանը: Նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել շմոլ գազի հետևանքով ստացած թունավորման ախտանիշներով:










