Beeline-ը գեղեցիկ համարների վաճառքի ակցիա է անցկացնում
Beeline-ը հայտարարում է «գեղեցիկ» հեռախոսահամարների վաճառքի հատուկ ակցիա։ Մինչև 2019 թ. մարտի 1-ը Beeline-ի գեղեցիկ համարները number.beeline.am կայքում կարելի է գնել 35 տոկոս զեղչով։
«Beeline-ը ձգտում է զարգացնել վաճառքի էլեկտրոնային միջոցները։ Մեր հերթական ակցիան հնարավորություն կտա հաճախորդներին հասանելի գնով նոր գեղեցիկ համարներ գնել, ինչպես նաև թույլ կտա գնահատել մեր առցանց խանութում գնումներ կատարելու առավելությունները», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։ «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում:










