British Airways-ի 5 օդաչուի ազատել են աշխատանքից գործընկերներից մեկին «նեգր» անվանելու ու պոռնոգրաֆիկ կադրեր ուղարկելու համար

23:26 • 11.02.19

British Airways ավիաընկերությունը ստիպված է եղել աշխատանքից ազատել 5 օդաչուի, որոնք պարբերաբար ծաղրի են ենթարկել ու ռասիստական վիրավորանքներ ուղղել գործընկերներից մեկին,գրում է Daily Mail-ը:

Ավիաընկերության արդեն նախկին աշխատակից 46-ամյա Մանիշ Պատելը բողոք է ներկայացրել՝ հայտնելով, որ մյուս օդաչուները պարբերաբար ծաղրել են նրան, անվանել «նեգր», ռասիստական բնույթի այլ վիրավորանքներ պարունակող էլեկտրոնային նամակներ ուղարկել, իսկ մեկն էլ ուղարկել է տղամարդու լուսանկարներ, որը սեռական հարաբերություն է ունենում հավի հետ:

Օդաչուներից մեկի անձնական հաղորդագրություններում արդեն գտել են Պատելի մեղադրանքը հաստատող ապացույցներ: Ռասիստական արտահայտություններ թույլ տված օդաչուն միանգամից գործից ազատման դիմում է ներկայացրել ու ներողություն խնդրել:

Բացի դրանից, աշխատանքից ստիպված է եղել հեռանալ նաև կենդանիների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ կադրեր ուղարկած օդաչուն: Մեկ այլ աշխատակցի զրկել են պաշտոնից՝ երկու տարի անց վերականգնելու հնարավորությամբ:

Картинки по запросу British Airways suspends five pilots over racist emails including one from a captain who used the N word in message to ethnic minority colleague and another showing image of man having sex with a chicken