Կալիֆոռնիայում մեքենան վրաերթի է ենթարկել մայթով ընթացող անցորդներին, ապա բախվել ծառին. տուժել է 9 մարդ (լուսանկարներ)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆուլերտոն քաղաքում Toyota Tacoma մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մայթին գտնվող անցորդների խմբին, ապա մխրճվել ծառի մեջ: Միջադեպի հետևանքով 3 մեքենա և 18-49 տարեկան 9 մարդ է տուժել, ասված է քաղաքի ոստիկանության թվիթերյան էջում:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է բարձրացնել ծխացող մեքենան, որի տակ մարդիկ են եղել: Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: Նրանցից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
Պարզվել է, որ մեքենայի վարորդն Անահեյմ քաղաքի 22-ամյա բնակիչ Քրիստոֆ Սոլիսն է, որն արդեն կալանքի տակ է առնվել: Ոստիկանությունը ենթադրում է, որ երիտասարդը մեքենան վարել է թմրանյութերի ազդեցության տակ:












