Արագածոտնի մարզում շղթայական ավտովթար է տեղի ունեցել. Shamshyan.com

12:54 • 11.02.19

Այսօր՝ փետրվարի 11-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական շղթայական ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի վարչական տարածքում բախվել են Opel մակնիշի 27 ՍՍ 355 համարանիշի, Lada 2114 մակնիշի E 710 PO 69 RUS համարանիշի և Opel մակնիշի ZZ 310 FF վրացական համարանիշներով ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։  Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել, և բացի նշված վթարից, ևս 15-ից ավելի ավտոմեքենաներ են  բախվել: Նրանք տեղեկացրել են նաև, որ վթարից հետո մի քանի անգամ ահազանգել են ճանապարհը սպասարկող ճանշինի գրասենյակ, և միայն վթարից 2,5 ժամ հետո են եկել ու ճանապարհին աղ ու ավազ լցնել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: