Ճապոնուհիների մեծամասնությունը չի պատրաստվում նվեր գնել Սբ Վալենտինի տոնին
Ճապոնիայում կանայք սկսել են հրաժարվել փետրվարի 14-ին նշվող Սբ Վալենտինի տոնին իրենց տղամարդ գործընկերներին շոկոլադ նվիրելու ավանդույթից՝ մեծ ծախսերի պատճառով, գրում է The Guardian-ը:
Ճապոնիայում նման պրակտիկան կոչվում է giri choco, կամ «պարտադիր շոկոլադ»: Ի դեպ, տղամարդկանց պատասխան քայլն էլ տեղի է ունենում մարտի 14-ին նշվող Սպիտակ օրը՝ իրադարձություն, որը մտածել են մարքեթոլոգները՝ քաղցրավենիքի վաճառքի աճի համար:
Նշվում է, որ շատերը ստիպված են նման նվերների վրա մոտ 1000 իեն ծախսել միայն նրա համար, որ խուսափեն վիրավորանքներից ու կշտամբանքներից:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ճապոնուհիների 60 տոկոսն այս տարի փետրվարի 14-ին շոկոլադ կգնի իր համար:










