Անթալիայում աշխատասենյակ-թանգարան կբացվի Թուրքիայում սպանված ռուս դեսպան Անդրեյ Կառլովի հիշատակին
Անթալիայում կբացվի 2016 թվականին Անկարայում սպանված ռուս դեսպան Անդրեյ Կառլովի հիշատակին նվիրված աշխատասենյակ-թանգարանը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հայտնի է, որ նախաձեռնությունը պատկանում է Անթալիայում անցյալ տարի բացված Մոսկվայի միջազգային մասնավոր դպրոցին, ինչպես նաև Անթալիայի սոցիալիստական կենցաղի թանգարանին:
Նշվում է, որ այստեղ հավաքվել են դեսպանին պատկանած անձնական իրեր, որոնք փոխանցել է Կառլովի այրին, ինչպես նաև Անկարայում ՌԴ դեսպանատունը:
Սպանված դեսպանի կինը՝ Մարինա Կառլովան, նշել է, որ շատ ուրախ է, որ իր ամուսնու հիշատակը պահպանվում է:
«Դա շատ կարևոր է, որ մարդը, որը մահացել է իր պաշտոնին, չի մոռացվել, որ նրա մասին հիշում է երիտասարդությունը: Եվ եթե այս դպրոցի սաներից մեկն ընտրի դիվանագետի մասնագիտությունը, այս աշխատասենյակը պատահական չէ բացվել»,- ասել է Կառլովի այրին:
Թուրքիայում ՌԴ դեսպանի դեմ հարձակումն իրականացվել է 2016թ. դեկտեմբերի 19-ին Անկարայում տեղի ունեցած լուսանկարչական ցուցահանդեսի ժամանակ:
Մարդասպան Մևլութ Մերթ Ալթընթաշը, որը նախքան այդ 2.5 տարի աշխատել է ոստիկանությունում, սպանվել է դեպքի վայր ժամանած իրավապահների կողմից:










