Մադրիդում մարդաշատ բողոքի ակցիա է անցկացվել` կատալոնական իշխանությունների հետ երկխոսությունը դադարեցնելու պահանջով

02:19 • 11.02.19

Տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել Մադրիդի փողոցներ` բողոքելով երկրի կառավարության և կատալոնական իշխանությունների միջև հնարավոր բանակցությունների անցկացման դեմ: Այդ մասին հայտնում է Interfax-ը: 

Ըստ ոստիկանության հայտնած տվյալների` ակցիային մասնակցել է մոտ 45 հազար ցուցարար:

Իսպանիայի աջակողմյան Ժողովրդական և «Քաղաքացիներ» կուսակցությունները հայտարարել են, որ երկրի վարչապետ Պեդրո Սանչեսի`Կատալոնիայի անկախության կողմնակիցների հետ բանակցելու նպատակով միջնորդ նշանակելու ծրագիրը հավասար է դավաճանության:

Նշվում է, որ ավելի վաղ, կատալոնական կողմը մերժել է Իսպանիայի կառավարության այդ առաջարկը և շարունակում է պաշտպանել այդ հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարը: