Ուկրաինայի նախագահը լեյտենանտի կոչում է շնորհել Կերչի նեղուցում ձերբակալված երկու նավաստիներին

05:50 • 11.02.19

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շնորհավորել է Օդեսայի ծովային ակադեմիայի շրջանավարտներին և նրանց խրախուսել ռազմածովային նավատորմի լեյտենանտի կոչումներով, հաղորդում է Коммерсант-ը:

Շրջանավարտների շարքում են նաև նախորդ տարի Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ձերբակալված նավաստիներ Բոգդան Գոլովաշը և Վլադիսլավ Կոստիշինը:

«Ես հավատում եմ, որ Բոգդանն ու Վլադիսլավը լավ հրամանատարներ կդառնան և կպահպանեն մեր ռազմական ավանդույթները»,- գրել է Պորոշենկոն` Facebook-ում: Ուկրաինայի նախագահի խոսքով` լեյտենանտի ուսադիրները նրանց սպասում են տանը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում ռուս սահմանապահները, Ռուսաստանի ջրային սահմանը խախտելու համար, շրջափակել էին Ուկրաինայի նավատորմի երեք նավ և ձերբակալել անձնակազմի 24 անդամի: