Մադուրոյի աջակիցները փետրվարի 12-ին հավաք կանցկացնեն
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի աջակիցները մտադիր են փետրվարի 12-ին նույն օրը ծրագրված ընդդիմադիր բողոքի ցույցին ի պատասխան իրենց հավաքն իրականացնել: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Վենեսուելայի սահմանադրական ասամբլեայի նախագահի տեղակալ Տանյա Դիասը:
«Այդ օրը հանդիպում ծրագրվում է, սակայն հստակ վայրը դեռևս հայտնի չէ»,- ասել է նա:
Դիասը նշել է, որ, ի տարբերություն չավիզմի կողմնակիցների, ընդդիմադիրները զարգացած կազմակերպչական ցանց չունեն: «Նրանք կարող են իրենց կողմնակիցներին հավաքել միայն քարոզչության միջոցով, որի հիմքում չավիզմի նկատմամբ ատելությունն է: Քսան տարվա մեջ այդպես էլ չկարողացան քաղաքական հիմք ստեղծել»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունվարի 21-ից բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Ցուցարարները պահանջում են վերջինիս հրաժարականը և երկրում սահմանադրական կարգերի վերահաստատումը: Քաղաքական լարված իրավիճակի ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել:
ԱՄՆ-ն և մի շարք երկրներ ճանաչել են վերջինիս իշխանությունը, մինչդեռ Ռուսաստանը, Չինաստանը և այլ պետություններ առակցում են Մադուրոյին:










