Երևանում Volvo մակնիշի ավտոմեքենա է այրվել

09:24 • 11.02.19

 

Փետրվարի 11-ին, ժամը 00:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 5/8 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:05-ին, մարվել՝ 01:24-ին: Այրվել են Volvo մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ: