Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

10:41 • 12.02.19

Փետրվարի 12-ին՝ ժամը 06:59-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհի 37-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Գ. Ս.-ն (1993թ. ծնվ.) իր վարած «ՖՈԼԿՍՎԱԳԵՆ ԳՈԼՖ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: 

ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր: Տեղ հասնելուց պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ: Տուժած ուղևոր Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ռ. Ս.-ին (2002թ. ծնվ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ, իսկ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ վարորդ Գ. Ս.-ին և ուղևոր Դ. Հ.-ին՝ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: