Քաղաքական կամք կա, որ տրանսպորտի հարցը պետք է լուծվի. Հենրիկ Նավասարդյան
Տարոն Մարգարյանի ժամանակ քննարկումները վերջնական փուլի էին հավանելու ,բայց թերի մնաց, իսկ հիմա շարունակվում է քննարկումները: Այս մասին Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
Նա նշեց, որ ներկայումս ուսումնասիրության հարց կա: Ինչ վերաբերում է նախկին իշխանության և ներկայիս իշխանության քաղաքական կամքին տրանսպորտի խնդիրը լուծելու հարցում, Հենրիկ Նավասարդյանը նշեց. «Կարծում եմ՝ երկու դեպքում էլ քաղաքական կամք կա, որ տրանսպորտի հարցը պետք է լուծվի: Մենք գիտենք,որ տրանսպորտի հարցը առաջնային է ազգաբնակչության համար»,- ասաց նա
Անդրադառնալով «գծատեր» հասկացությանը՝ նա հայտնեց, որ նոր երթուղային ցանցի ժամանակ մոտեցումը այլ է լինելու: «Իսկ մինչ այդ պետք է սպասարկեն. գծատերեր չեն, օպերատորներ են»,- ասաց նա:
Նա հայտնեց, որ Գալուստ Սահակյանի և իր որդու անունով երթուղի չկա:
Նավասարդյանը նշեց, որ ինչպես քաղաքապետ Հայկ Մարությանն է նշել, նոր հանձնաժողով է ստեղծվել. քննարկման փուլերը կարագացվեն: «Գործնականում մինչ քննարկումը չավարտվի, և իր արդյունքները չտա, ոչինչ չեմ կարող ասել քայլերի մասի, պետք է ամբողջությամբ պարզ լինի ամեն ինչ»,- ասաց նա:










