Բրազիլացի հայտնի հաղորդավարը զոհվել է ուղղաթիռի կործանման հետևանքով

03:26 • 12.02.19

Բրազիլացի հայտնի ռադիո- և հեռուստահաղորդավար Ռիկարդու Բոեշատը զոհվել է երկուշաբթի ուղղաթիռի վթարի հետևանքով: Այս մասին հաղորդում է Globo հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել  փետրվարի 11-ին Սան Պաուլոյում: Կործանված ուղղաթիռը, որում երկու մարդ է եղել, ընկել է քաղաքի մայրուղիներից մեկի վրա, այնուհետև բախվել է բեռնատարին և բռնկվել: Լրագրողն ու օդաչուն տեղում մահացել են, բեռնատարի վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմիններն ու փրկարարները, որոնք փորձում են պարզել միջադեպի բոլոր հանգամանքներն ու դուրս բերել զոհերի դիերն ուղղաթիռից: