Տեխասի մասնավոր տներից մեկում առնվազն հինգ մարդ է սպանվել
ԱՄՆ Տեխաս նահանգի Փոլկ շրջանի մասնավոր տներից մեկում առնվազն հինգ մարդ է սպանվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով նահանգի ոստիկանությանը:
Ոստիկանության տվյալներով՝ զանգվածային սպանության մասին տեղեկությունը հաղորդվել է տեղական ժամանակով ժամը 10:32-ին (երևանյան ժամանակով ժամը 20:30-ին): Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են հինգ դի, զոհերի մահվան պատճառը հրազենային վնասվածքներն են եղել:
«Այս պահի դրությամբ մենք հաստատում ենք մասնավոր տանը հինգ մարդու մահվան փաստը», - ասվում է ոստիկանության թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ «իրավիճակը շարունակում է անկայուն մնալ», ինչի հետևանքով ոստիկանությունը դժվարանում հավելյան տեղեկություններ ստանալ: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:










