Կանադական ոստիկանությունը «ստրկությունից» ազատել է Մեքսիկայի 43 քաղաքացու (լուսանկարներ)

14:32 • 12.02.19

Կանադական ոստիկանությունը կարողացել է «ստրկությունից» ազատել Մեքսիկայի միանգամից 43 քաղաքացու, որոնք փաստացի ստրուկների կարգավիճակում էին հայտնվել և հարկադրված էին Օնտարիո նահանգում զբաղվել հյուրանոցների մաքրությամբ, գրում է Excelsior-ը:

Նշվում է, որ մեքսիկացիները զգալի գումարներ էին վճարել Կանադայում օրինական աշխատանքի կամ ուսման տեղավորվելու համար, սակայն դրա փոխարեն ստիպված են եղել Օնտարիո նահանգի տարբեր քաղաքներոմ սենյակների մաքրությամբ զբաղվել: 

Ներգաղթյալներն ապրել են սարսափելի պայմաններում, իսկ վաստակած գումարի մեծ մասը նրանցից խլել են «գործատուները»:

Մեքսիկայի քաղաքացիներին գերությունից ազատելու ոստիկանական հատուկ գործողություններին մասնակցել է 250 ոստիկան, գործողություններն իրականացվել են Բարի և Վասագա Բիչ քաղաքներում:

Տեղի իշխանությունները խնդրել են տարածքի բնակչությանը համագործակցել իրավապահների հետ՝ մարդկանց շահագործման մասին նման դեպքերի վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում:

 



Así vivían los 43 mexicanos que eran 'esclavos' en Canadá

Así vivían los 43 mexicanos que eran 'esclavos' en Canadá