ԱՄՆ-ում բեռնատարի ու արգելապատնեշի արանքում հայտնված մեքենայի վարորդը հրաշքով ողջ է մնացել (լուսանկարներ)
ԱՄՆ Օհայո նահանգում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մեքենան հայտնվել է մայրուու արգելապատնեշի ու բեռնատարի արանքում, սակայն վարորդը հրաշքով ողջ է մնացել, գրում է Fox News-ը:
Chevrolet Cruze մակնիշի մեքենայի առաջնամասը մնացել է բեռնատարի ու պատնեշի արանքում, իսկ ետնամասն օդ է բարձրացել:
Հաղորդվում է, որ վթարի հետևանքով մեկ մարդ է տուժել, սակայն վնասվածքները լուրջ չեն: Վթարի պատճառը, ամենայն հավանականությամբ, եղանակային վատ պայմաններն են եղել:













