Հյուսիսային Կուրիլների մոտակայքում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

05:28 • 12.02.19

Հյուսիսային Կուրիլների մոտակայքում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղին:

Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է Խաղաղ օվկիանոսում՝ Պարամուշիր կղզու մոտ, երեքշաբթի ժամը 4:28-ին (երևանյան ժամանակով երկուշաբթի ժամը 21:28): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սևերո-Կուրիլսկ քաղաքից 104 կմ հեռավորության վրա, հիպոկենտրոնը՝ 104 կմ խորության վրա:

հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները Սևերո-Կուրիլսկում զգացվել են 3-4 բալ ուժգնությամբ: