Նյու Դելիի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի (տեսանյութ)

10:07 • 12.02.19

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, ևս 3-ը տուժել են, հաղորդում է Channel News Asia-ն: Հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան, այժմ այն հսկողության տակ է առնվել:

Հայտնի է, որ հյուրանոցի 35 սենյակների մեծ մասը զբաղեցված են եղել հարսանեկան խնջույքի մասնակիցների կողմից: Փրկարարներին հաջողվել է 35 մարդու դուրս բերել այրվող շինությունից:

Զոհերի մեծ մասը հրդեհի պահին քնած է եղել, մի քանիսն էլ մահացել են՝ փորձելով դուրս թռչել պատուհանից:

Ենթադրվում է, որ հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել: