Հնդիկ նախարարը ծաղրի առարկա է դարձել, երբ համացանցում բացահայտվել է նրա սուտը (տեսանյութ)
Հնդկաստանի երկաթուղային հաղորդակցության նախարարին ծաղրել են «գերարագ» գնացքի տեսանյութ հրապարակելու համար, որն, ինչպես պարզվել է, կեղծված հոլովակ է եղել սովորական գնացքի ընթացքի արագացված տեսագրությամբ:
Ինչպես գրում է BBC News-ը, նախարար Պիյուշ Գոյալն իր թվիթերյան էջում տեսանյութ էր հրապարակել՝ գրելով, որ «գնացքը սլանում է կայծակնային արագությամբ»:
Գնացքների նկատմամբ մեծ հետաքրքրություն ունեցող Աբհիշեք Ջայսվալը թվիթերյան գրառմանը պատասխանել է օրիգինալ տեսանյութը հրապարակելով, որն ինքն էր տեսագրել դեկտեմբերին իր յութուբյան ալիքի համար:
Նրա ներկայացրած տեսանյութում պատկերված է նույն գնացքը, սակայն առավել դանդաղ ընթացքով:
Տեսագրության մեջ պատկերված է Հնդկաստանի՝ այսօրվա դրությամբ ամենաարագընթաց գնացքը, որը երթևեկում է Դելիի և Վարանասիի միջև՝ 130 կմ/ժամ առավելագույն արագությամբ:










