Մեքսիկայում հայտնաբերվել են օրեր առաջ անհետացած ոստիկանների դիերը

05:59 • 12.02.19

Մեքսիկական Տուսանտլա քաղաքի ոստիկանության հինգ աշխատակցի դիերը հայտնաբերվել են Սիտակուարո քաղաքում՝ մեքենայի մեջ, փոխանցում է Life.ru-ն՝ Excelsior պորտալին հղումով:

Զոհված ոստիկաններով տրանսպորտային միջոցի հայտնաբերման մասին հաղորդել են տեղի բնակիչները: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հաստատել են տեղեկությունը:

Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցները մահացել են հրազենային բազմաթիվ վնասվածքներից: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև անհասկանալի բովանդակությամբ հաղորդագրություն:

Մահացած ոստիկաններին վերջին անգամ տեսել էին փետրվարի 4-ին, երբ նրանք աշխատանքի էին դուրս գալիս: