ԱՄՆ-ի սահմանապահ զորքերի աշխատակիցները գետից դուրս են բերել ներգաղթյալների ընտանիքին, որը չի կարողացել նավարկել դեպի ափ (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին ԱՄՆ սահմանապահ զորքերի աշխատակիցներն օգնել են Ռիո Գրանդե գետում հայտնված ներգաղթյալների ընտանիքին, որը չի կարողացել նավարկել դեպի ափ, գրում է Daily Mail-ը:
Ներգաղթյալները, հավանաբար, Հոնդուրասից են: Սահմանապահ զորքերի աշխատակիցներն ափ են հանել նավի վրա գտնվող 3 մանկահասակ երեխաներին և նրանց ծնողներին:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Միացյալ Նահանգներում ներգաղթի քաղաքականության առումով դեմոկրատների և հանրապետականների միջև տարաձայնություններ են առաջացել, որոնց պատճառով ԱՄՆ-ի դաշնային մի շարք գերատեսչություններ մասնակի դադարեցրել էին իրենց աշխատանքը:

















