ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով Սիրիայում 16 խաղաղ բնակիչ է զոհվել
ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիոն ուժերի իրականացրած ավիահարվածի հետևանքով սիրիական Բագուզ գյուղում երկուշաբթի՝ փետրվարի 11-ին, 16 մարդ է զոհվել, հաղորդում է РИА Новости-ն՝ Ikhbariya հեռուստաալիքին հղումով:
Նշվում է, որ բոլոր զոհերը խաղաղ բնակիչներ էին: Զոհվածների թվում կա 7 երեխա:
«Միջազգային կոալիցիայի ավիացիան նոր հանցանք է գործել», - նշվում է հաղորդագրության մեջ:
Միջազգային կոալիցիան պարբերաբար ավիահարվածներ է իրականացնում Սիրիայում: Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները Սիրիայում «Իսլամական պետության» դեմ գործողություններ են ծավալում 2014 թվականից: Ընդ որում, նրանք գործում են առանց երկրի իշխանությունների համաձայնության:










