Արարատի մարզում բախվել են Golf-ն ու 06-ը. կա 4 վիրավոր. Shamshyan.com

01:38 • 13.02.19

Փետրվարի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղի սկզբնամասում ճակատ- ճակատի բախվել են Volkswagen Golf մակնիշի 35 VZ 008 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 QF 385 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինն օգնության են հասել գյուղացիները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը: