Արամ Ա-ն ընդունել է Տիգրան Մանսուրյանին. երաժիշտը մեկ շաբաթ հյուրընկալվելու է Անթիլիասի մայրավանքում

10:27 • 13.02.19

Այսօր Անթիլիասի մայրավանքում Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա վեհափառ հայրապետն ընդունել է Հայաստանից ժամանած հանրահայտ երաժիշտ Տիգրան Մանսուրյանը:

Տիգրան Մանսուրյանը շուրջ մեկ շաբաթ մնալու է Անթիլիասի մայրավանքում՝ որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հյուր:

Նրա այցելելու է Թռչնոց Բույն, Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարան, Ս. Աստվածածին վանք ու դպրեվանք:

Նա ներկա է գտնվելու Մայր տաճարում կատարվելիք եկեղեցական արարողությունների, ինչպես նաև հանդիպումներ պիտի ունենա լիբանանահայ մշակութային միությունների պատասխանատուների հետ:

Տիգրան Մանսուրյանն այցելելու է նաև Պուրճ Համուդի և Այնճարի հայավան: