Իրանի հարավարևելյան շրջանում պայթյուն է որոտացել. 20 զինվորական զոհվել է

20:52 • 13.02.19

Իրանի հարավարևելյան շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 20 զինվորական է մահացել: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, առնվազն 20 մարդ վիրավորվել է:

Նշվում է, որ ահաբեկիչները հարձակում են իրականացրել Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանման՝ Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի ավտոբուսի վրա:

Դեռևս ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: