«Քառյակ մեդիա»–ի հիմնադիրները հանդիպել են ՀՀ–ում Իրանի դեսպանի հետ

19:11 • 13.02.19

«Քառյակ մեդիա»–ի հիմնադիրներ Միհրան Հակոբյանը, Կարեն Բեքարյանն ու Արման Սաղաթելյանն այսօր հանդիպել են Հայաստանում Իրանի դեսպան Քազեմ Սաջադի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Միհրան Հակոբյանը։   

Գրառման մեջ ասվում է.

«Այսօր «Քառյակ մեդիայի» գործընկերների` Կարեն Բեքարյանի և Արման Սաղաթելյանի հետ միասին հանդիպել ենք Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Քազեմ Սաջադին:

Հանդիպումը տեղի է ունեցել մեր նախաձեռնությամբ: Շնորհավորել ենք պարոն դեսպանին և Իրանի ժողովրդին իսլամական հեղափոխության 40-ամյակի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորություններն ու ձևաչափերը:

Շնորհակալություն ենք հայտնում պարոն դեսպանին հատկացված ժամանակի և արդյունավետ քննարկման համար:

Շարունակում ենք մեր նախաձեռնած հանդիպումների շարքը…»։