Մեքսիկայի արևմուտքում գտնվող գաղտնի գերեզմանոցում ևս 50 աճյուն է հայտնաբերվել
Մեքսիկայի արևմտյան Կոլիմա նահանգի իշխանությունները հայտնել են գաղտնի գերեզմանոցներում ևս 50 աճյունի հայտնաբերման մասին: Մեկ շաբաթ առաջ նույն վայրում 19 աճյուն էր հայտնաբերվել:
Ինչպես հաղորդում է Fox News-ը, 69 աճյունները գտնվել են Տեկոման շրջանի Սանտա Ռոզա համայնքում հայտնաբերված գաղտնի գերեզմանոցում: Աճյուններն ուղարկվել են գենետիկ փորձաքննության՝ պարզելու համար դրանց ինքնությունը:
Իշխանությունների տվյալներով՝ աճյուններից մի քանիսը թաղվել են առնվազն 5 տարի առաջ:
Մեքսիկայի ազգային վիճակագրական ինստիտուտի համաձայն՝ 2017թ.-ին Կոլիմա նահանգում սպանությունների ամենաբարձր քանակն է գրանցվել՝ 113 սպանություն 100 հազար բնակչի հաշվով:










